ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Թաիլանդի Թագավորության դեսպան Ս. Թիրակաոսալը
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Թաիլանդի Թագավորության դեսպան Սութոփ Թիրակաոսալը (նստավայրը` Մոսկվա): Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, հանրապետության նախագահը, շնորհավորելով նորանշանակ դեսպանին, համոզմունք է հայտնել, որ նա իր դիվանագիտական հարուստ փորձը կծառայեցնի երկու երկրների հարաբերությունների զարգացմանը: Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի ասիական քաղաքականության մեջ կարեւորել է Թաիլանդի հետ գործակցությունը եւ նշել, որ վերջին տարիներին երկկողմ հարաբերություններում որոշակի ակտիվացում է նկատվում: Կողմերն անդրադարձել են համագործակցության հնարավոր բնագավառներին, կարեւորել դրանց հստակեցումն ու առկա ներուժն առավելագույնս օգտագործելու անհրաժեշտությունը: