Վարչապետը հայտարարեց կենսաթոշակների և սոցիալական նպաստների բարձրացման մասին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄՆՊՐԵՍ: 2012 թվականի հունվարի մեկից կառավարությունը տասական տոկոսով բարձրացնելու է սոցիալական ապահովության նպաստների և կենսաթոշակները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այս մասին նշեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` առաջին կենսաթոշակային տարեկան համաժողովի ժամանակ:
«Ճգնաժամի տարիներին անգամ պետությունը ոչ միայն ամբողջությամբ կատարեց իր պարտավորությունները, այլև ավելացվեցինք թոշակներն ու սոցիալական նպաստները: Մենք հետևողական ենք սոցիալական քաղաքականության այս սկզբունքի կիրառման առումով»,- ասաց կառավարության ղեկավարը: