Կարծիքներ

Հայաստանը պետք է օգտվի գերտերություններում նախագահական ընտրություններից. Լեւոն Շիրինյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանը պետք է օգտվի գերտերություններում նախագահական ընտրություններից. Լեւոն Շիրինյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կախված է Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության կամքից: Լրագրողների հետ հանդիպմանը նոյեմբերի 26-ին նման համոզմունք հայտնեց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը' հավելելով, որ Հայաստանը պետք է օգտվի գերտերություններում նախագահական ընտրություններից' ընդլայնելով օրակարգը: «Հայոց ցեղասպանության հարցի հետ մեկտեղ առաջ քաշել Լեռնային Ղարաբաղի ճանաչման ու Հայաստանի անվտանգության շեմի բարձրացման հարցը, քանի որ բարոյականոթյան չափաբաժինը բարձրանում է այն ժամանակ, երբ գերիշխում է քաղաքական շահը»,- համոզված է քաղաքագետը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող նախագիծը ֆրանսիական Սենատի օրակարգ վերադարձնելուն' Շիրինյանը կարծիք հայտնեց, որ այն այս անգամ եւս չի հաստատվի: «Ֆրանսիայի իշխանությունը, հարցն օրակարգ մտցնելով, բավարարում է ֆրանսահայերի պահանջները, մյուս կողմից' ակտիվացնում թուրքերին: Արդյունքում, երկու կողմերն էլ փորձելու են դեպի իրենց ձգել Ֆրանսիան, որի արդյունքում շահում է միայն վերջինս»,- նշեց նա:

Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության անդամ սենատոր Ֆիլիպ Կալտենբախի ջանքերով, ով հայկական արմատներ ունի, Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը կրկին մտցվել է Ֆրանսիայի Սենատի օրակարգ: Այս տարվա մայիսի 4-ին Ֆրանսիայի Սենատի կողմից 196 «դեմ», 74 «կողմ» ձայներով Օսմանյան կայսրությունում անցյալ դարասկզբին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենքի նախագիծ մերժվել էր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում