Քաղաքականություն

Էշթոնը տարածաշրջանային այցը կավարտի Հայաստանում

1 րոպեի ընթերցում

Էշթոնը տարածաշրջանային այցը կավարտի Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅՄԵԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի է Արտաքին եւ անվտանգության հարցերով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի' Հարավային Կովկաս կատարելիք այցի ծրագիրը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արտաքին գործերի եվրոպական ծառայության մամլո կենտրոնից, ԵՄ գերագույն ներկայացուցիչը կայցելի Ադրբեջան, Վրաստան եւ Հայաստան, հանդիպումներ կունենա այդ երկրների բարձրագույն ղեկավարության հետ:

Համաձայն հաստատված ժամանակացույցի' նոյեմբերի 15-ին Էշթոնն այցելելու է Ադրբեջան, նոյեմբերի 16-ին' Վրաստան, իսկ 17-ին' Հայաստան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում