Մեքսիկայի բանտերից մեկում հայտնաբերվել են մարմնավաճառներ
1 րոպեի ընթերցում

ՄԵՔՍԻԿԱ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայի բանտերից մեկում մարմնավաճառներ են հայտնաբերվել:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով BBC-ն, բանտի տեսչությունը հայտնաբերել է 19 մարմնավաճառների, պլազմային հեռուստացույցներ, երկու պարկ մարիխուանա:
Ոստիկանությունը պատրաստվում է բանտարկյալներին տեղափոխել առավել խիստ հսկողությամբ բանտ:
Սա առաջին դեպքը չէ, երբ այս բանտում նման դեպք է գրանցվում: Հուլիսին հայտնաբերվել էին վիճակախաղի տոմսով շահած սառնարան եւ նվագարկիչ: