ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է Մարսելի քաղաքապետ, սենատոր Ժան-Կլոդ Գոդենին
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Մարսելի քաղաքապետ, սենատոր Ժան-Կլոդ Գոդենին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, Ժան- Կլոդ Գոդենը üրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության խնդրի առաջին արծարծողներից է եւ մեծ դերակատարություն է ունեցել üրանսիայի կողմից ցեղասպանության ճանաչման հարցում: Ռոբերտ Քոչարյանը բարձր է գնահատել նրա հետեւողական գործունեությունը` ի նպաստ Հայաստանի եւ հայ ժողովրդի: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են üրանսիայում Հայաստանի տարվա հաջող ավարտը, որի շրջանակում բազմաթիվ միջոցառումներ են տեղի ունեցել նաեւ Մարսելում: Քաղաքապետը ցանկություն է հայտնել հայ-ýրանսիական բարեկամությունն ավելի ամրապնդված տեսնել` պատրաստակամություն հայտնելով այդ ուղղությամբ գործադրել հնարավոր բոլոր ջանքերը: Նա տեղեկացրել է, որ իր հետ Հայաստան է ժամանել ýրանսիացի ձեռներեցների ներկայացուցչական պատվիրակություն, որի նպատակն է խթանել տնտեսական գործակցությունը, ակտիվացնել ýրանս-հայկական առեւտրական պալատի հետ հարաբերությունները: Նախագահը նշել է, որ ներկայումս մեր երկրում գործում են ýրանսիական մի քանի լուրջ ընկերություններ, որոնց աշխատանքից հայկական կողմը շատ գոհ է: Հայ-ýրանսիական հարաբերություններում Ռոբերտ Քոչարյանն առանձնահատուկ դեր է վերապահել Մարսելի բավականին հզոր եւ կազմակերպված հայ համայնքին, որը Ժան- Կլոդ Գոդենի խոսքով, շատ լավ ինտեգրված է հասարակությանը եւ մեծ ներդրում ունի քաղաքի զարգացման գործում: