Էլոդի Ֆրեժեի համերգը` նվեր Հայաստանին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում հոկտեմբերի 5-ին տեղի կունենա «20 երգ 20-ամյա Հայաստանին» բացօթյա համերգը: «Ֆրանսիան որոշեց իր կողմից նվեր մատուցել Հայաստանին 20- ամյա անկախության առթիվ. վաղը կկայանա ֆրանսիացի երգչուհի Էլոդի Ֆրեժեի համերգը»,- այսօր Հայ-ֆրանսիական գործարարության ակումբի բացման պաշտոնական արարողության ժամանակ նշեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն:

Համերգի ընթացքում, բացի ֆրանսիացի երգչուհուց, ելույթ կունենան նաեւ հայ կատարողներ: Նրանց նվագակցելու է ՀՀ հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբը:

Հայերեն English