Փաստ մեկնաբանությամբ

Շ. Քոչարյան. «Միջնորդը լինում է կողմերի համաձայնությամբ. Թուրքիան ո’չ Լեռնային Ղարաբաղին է դիմել, ո’չ էլ Հայաստանին»

1 րոպեի ընթերցում

Շ. Քոչարյան. «Միջնորդը լինում է կողմերի համաձայնությամբ. Թուրքիան ո’չ Լեռնային Ղարաբաղին է դիմել, ո’չ էլ Հայաստանին»

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Միջնորդը լինում է կողմերի համաձայնությամբ: Ինչքան գիտեմ' այս հարցով Թուրքիան ո'չ Լեռնային Ղարաբաղին է դիմել, ո'չ էլ Հայաստանին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը' մեկնաբանելով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի' օգոստոսի 24-ին Նյու Յորքում արած հայտարարությունը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Ա.Դավութօղլուն հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստ է աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

Նա նաեւ նշել է, որ Թուրքիան պատրաստ է միջնորդ լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում