Տնտեսություն

Քննարկվել են «ՀՄՀ -Հայաստան»-ի ծրագրերի ավարտի հետ կապված հարցեր

2 րոպեի ընթերցում

Քննարկվել են «ՀՄՀ -Հայաստան»-ի ծրագրերի ավարտի հետ կապված հարցեր

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունել է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի (ՀՄԿ) հայաստանյան ծրագրի տնօրեն Ալեքս Ռասինին: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը եւ «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ -Հայաստանե ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, քննարկվել են «ՀՄՀ -Հայաստան»-ի կողմից ոռոգման համակարգում իրականացվող ծրագրերի ավարտի հետ կապված հարցեր: Կողմերն արձանագրել են, որ իրականացվել է մեծ աշխատանք, ինչն էապես նպաստել է ոռոգման ենթակառուցվածքների բարելավմանը:

Անդրադարձ է եղել ծրագրերում ներգրավված ընկերությունների գործունեությանը: Հատկապես կարեւորվել է, որպեսզի վերականգնված պոմպակայանների փորձարկման ընթացքում նկատված թերությունները աշխատանքներն իրականացրած ընկերությունների կողմից շտկվեն մինչեւ ծրագրի ավարտը' կառույցների հետագա անխափան գործարկումն ապահովելու համար: Քննարկվել են նաեւ պոմպակայանների հետագա շահագործման հետ կապված հարցեր:

Փոխվարչապետը հավաստիացրել է, որ կառավարությունում հետեւողական են լինելու, որպեսզի շահառուներին հանձնվեն լիարժեք եւ անխափան գործող կառույցներ:

Կարեւորվել է նաեւ ներգրավված շինարարական կազմակերպությունների կողմից հետերաշխիքային աշխատանքների իրականացումը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում