Միջազգային

Սիրտի հազարավոր բնակիչներ փախչում են՝ երկյուղելով մոտալուտ գրոհից

2 րոպեի ընթերցում

Սիրտի հազարավոր բնակիչներ փախչում են՝ երկյուղելով մոտալուտ գրոհից

ԿԱՀԻՐԵ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբիայի Անցումային ազգային խորհրդի միացյալ զինված ուժերի մարտիկները պատրաստվում են գրոհել Սիրտի՝ Մուամար Քադաֆիի վերջին պատվարներից մեկի վրա: Ինչպես «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին հայտնել Է դաշնային հրամանատար Ֆաուզի Աբու Կատեֆը, երեք ուղղություններով՝ արեւմտյան, արեւելյան եւ հարավային, հարձակումը կսկսվի գրոհելու հրամանն ստանալուց անմիջապես հետո:

«Մենք սպասում ենք, որ խաղաղ բնակիչները հեռանան քաղաքից, որպեսզի զանգվածային հրետակոծման ենթարկենք Սիրտում մնացած Քադաֆիի կողմնակիցների դիրքերը»,-ասել Է հրամանատարը:

Հազարավոր բնակիչներ ՆԱՏՕ-ի օդուժի ռմբակոծումներից հետո փախչում են Միսրաթայի ուղղությամբ: Նրանք հայտարարում են, որ Քադաֆիին հավատարիմ կազմավորումները բնակչությանն օգտագործում են որպես «կենդանի վահան»:

Սիրտի հավարային մատույցներում զենքը կամավոր վայր են դրել մադան ցեղի մարտիկները, որոնք անցել են Լիբիայի նոր իշխանությունների կողմը:

Ստացված հաղորդագրությունների համաձայն՝ Անցումային ազգային խորհրդի ջոկատները զգալիորեն առաջ են շարժվել արեւմտյան ուղղությամբ եւ այժմ 15 կիլոմետր են հեռու քաղաքի կենտրոնից: Ինչպես հայտարարել Է զինվորական հրամանատարության ներկայացուցիչ գնդապետ Ահմեդ Բանին, «Սիրտի ազատագրումը մոտ ժամանակի հարց Է»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում