Միջազգային

Պակիստանը ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սրվելու պատճառով մարտական պատրաստության Է բերել իր օդուժը

2 րոպեի ընթերցում

Պակիստանը ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սրվելու պատճառով մարտական պատրաստության Է բերել իր օդուժը

ՆՅՈՒ ԴԵԼԻ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր Պակիստանը մարտական բարձր պատրաստության վիճակի Է բերել ռազմաօդային ուժերի ինքնաթիռները, որոնք տեղակայված են Աֆղանստանի հետ սահմանի մերձակա օդանավակայաններում: Հնդկական «Հինդուստան թայմս» թերթի հաղորդման համաձայն՝ այդ մասին որոշում Է ընդունվել պակիստանա-ամերիկյան հարաբերությունների կտրուկ սրվելու եւ Աֆղանստանի տարածքի ռազմակայաններից ԱՄՆ-ի օդուժի կողմից Հյուսիսային Վազիրիստանին հնարավոր ավիահարվածների կապակցությամբ:

Պակիստանի արտգործնախարար Խինա Ռաբանի Խարն ընդհատում Է մասնակցությունը Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանին եւ վերադառնում Է հայրենիք: Նրա վերադառնալու մասին որոշումը Պակիստանի կառավարության կողմից ընդունվել Է ամերիկյան կողմի՝ Իսլամաբադի հասցեին հնչած այն մեղադրանքների կապակցությամբ, որ Պակիստանը աջակցում Է «Խաքանիի ցանցեր» ահաբեկչական կազմակերպությանը:

Տեղական թերթերը հիշեցնում են, որ պակիստանյան բանակը թալիբների դեմ ռազմական գործողություն Է իրականացնում երկրի հյուսիս-արեւմուտքում: 10-15 հազար թալիբ զինյալների դեմ մարտերում կառավարական զորքերը զգալի կորուստներ են կրում: Մինչդեռ ԱՄՆ-ը շարունակում Է ճնշումն Իսլամաբադի վրա եւ նրանից պահանջում նոր միջոցներ ձեռնարկել «Խաքանիի ցանցեր»-ի կողմից սպառնալիքը վերացնելու համար:

Ըստ որում՝ ամերիկացիները պակիստանյան հետախուզությանը մեղադրում են այդ խմբավորման զինյալներին աջակցելու մեջ, որոնք սեպտեմբերի 13-ին հարձակում են գործել Քաբուլում ԱՄՆ-ի դեսպանատան, ինչպես նաեւ Աֆղանստանի Վարդակի նահանգում գտնվող ռազմակայանի վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում