Գերման Գրեֆ. «Համաշխարհային Էկոնոմիկայի համար ծայրահեղ ծանր ժամանակներ են գալիս»
1 րոպեի ընթերցում

ՍԻՆԳԱՊՈՒՐ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային Էկոնոմիկայի համար «ծայրահեղ ծանր ժամանակներ են գալիս»: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքն այսօր հայտնել Է ՌԴ-ի Խնայբանկի նախագահ եւ վարչության նախագահ Գերման Գրեֆը՝ բացելով Ռուս-սինգապուրյան գործարար համաժողովի լիագումար նիստը: Նա խիստ հոռետեսական կանխատեսում Է արել համաշխարհային տնտեսական աճի վերաբերյալ, նշելով, որ շատ բան կախված կլինի Չինաստանի իրադրության զարգացումից:
Դրա հետ մեկտեղ Գրեֆը նշել Է, որ եթե նավթի գները պահպանվեն բառելի դիմաց 80-90 դոլարի սահմաններում, ապա Ռուսաստանի տնտեսական աճը կկազմի 4-5 տոկոս: