Միջազգային

ԱՄՀ-ն ավելացրել Է ճգնաժամի դեմ պայքարելու համար հատկացվող միջոցների ծավալը

1 րոպեի ընթերցում

ԱՄՀ-ն ավելացրել Է ճգնաժամի դեմ պայքարելու համար հատկացվող միջոցների ծավալը

ԲԵՌԼԻՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արժույթի միջազգային հիմնադրամը մտադիր Է կայունացման հիմնադրամի ծավալը 940 միլիարդից ավելացնել մինչեւ 1,3 տրիլիոն դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այսօր հաղորդել Է «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայտունգ» թերթը:

ԱՄՀ-ի կարգադրիչ-տնօրեն Կրիստին Լագարդը, ըստ հրատարակության տեղեկատվության՝ պնդում Է ֆինանսական ճգնաժամի դեմ պայքարելու համար հատկացվող միջոցների ավելացումը: Դա արվում Է այն բանի համար, որ թույլ չտրվի դոմինոյի Էֆեկտը, այսինքն՝ տնտեսական խնդիրների տարածումը մի երկրից մյուսը:

Ինչպես նշել Է «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայտունգ»-ը, ներկայում կայունացման հիմնադրամի միջոցների ավելացման հարցը քննարկման փուլում Է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում