Տնտեսություն

Հ. Եսայան. «Հայաստանը հետ չի մնում ինտերնետ տեխնոլոգիաների զարգացման միտումներից»

1 րոպեի ընթերցում

Հ. Եսայան. «Հայաստանը հետ չի մնում ինտերնետ տեխնոլոգիաների զարգացման միտումներից»

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն արագ տեմպերով զարգացնում է ինտերնետ տեխնոլոգիաների բնագավառը' տրամադրելով ավելի բարձրորակ ծառայություններ, ավելի հասանելի գներով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «ՅուՔոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը' հավելելով, որ մրցակցության պայմաններում ծառայություններն ավելի հասանելի են դառնում, ինչպես նաեւ մեծանում են արագությունները:

«Զարգացումն ակնհայտ է վերջին տարիների ընթացքում: Միայն այն հանգամանքը, որ մինչեւ այս տարեվերջ ու մյուս տարվա ընթացքում ամբողջ Երեւանը կծածկվի գերժամանակակից sttp ցանցով, վկայում է այն մասին, որ Հայաստանը հետ չի մնում համաշխարհային զարգացումներից: Նման ծածկույթով կարող են հպարտանալ աշխարհի շատ քիչ քաղաքներ»,- ասաց Հ. Եսայանը' ընդգծելով, որ այդ ծածկույթը մի քանի սերունդ կարող է ապահովել արագությունների հետագա մեծացումը'ապահովելով մինչեւ 1000 մբ/վ թողունակություն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում