Միջազգային

Ըստ ԵԿԲ-ի ղեկավարի՝ աշխարհին նոր ֆինանսական ճգնաժամ Է սպառնում

1 րոպեի ընթերցում

Ըստ ԵԿԲ-ի ղեկավարի՝ աշխարհին նոր ֆինանսական ճգնաժամ Է սպառնում

ԼՈՆԴՈՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհին պետական մեծ պարտքերի հետ կապված նոր ֆինանսական ճգնաժամ Է սպառնում, եւ դրա Էպիկենտրոնը գտնվում Է եվրոգոտում: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Եվրոպայի կենտրոնական բանկի ղեկավար Ժան Կլոդ Տրիշեն՝ Վաշինգտոնում ելույթ ունենալով Բրետոն-Վուդի համակարգի դասերին նվիրված խորհրդաժողովի շրջանակներում:

«Մենք հայտնվել ենք պետական պարտքերով պայմանավորված ճգնաժամի դեմ հանդիման, եւ դրա Էպիկենտրոնը եվրոգոտին Է»,-ընդգծել Է Տրիշեն: Նա նշել Է, որ «Եվրամիության երկրների կառավարություններն ու ղեկավարները իրենց հաշիվ են տալիս եվրոգոտու ներկայիս ֆինանսական ճգնաժամի վտանգավորության հարցում, սակայն նրանց ժամանակ Է պահանջվում այն հաղթահարելու համար»:

«Ժողովրդավարական համակարգերով երկրները ունեն ինստիտուտներ, որոնցով պետք Է անցնեն անհրաժեշտ որոշումները»,-ընդգծել Է ԵԿԲ-ի ղեկավարը: Նա նշել Է, որ հուլիսի 21-ին եվրոգոտու երկրների ղեկավարների արտահերթ գագաթնաժողովում ընդունված որոշումները դեռեւս պետք Է հաստատվեն անդամ պետությունների խորհրդարանների կողմից: «Դա ժամանակ Է պահանջում»,-ասել Է Տրիշեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում