Վերապատրաստման դասընթացներ` Հայաստանի գործարարների համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գործարարների համար հոկտեմբերից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում կանցկացվեն վերապատրաստման դասընթացներ: Դրանք իրականացվում են Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան ներդրումներ (East Invest) ծրագրի շրջանակներում: Դասընթացներն ուղղված են Արեւելյան գործընկերության երկրների փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի լրատվական ծառայության ղեկավար Վրեժ Դարուխանյանը, դասընթացներին կմասնակցեն այն ձեռնարկությունները, որոնք արտահանման ոլորտում ունեն մեծ ներուժ եւ լայն հեռանկար: Նրա խոսքով' մասնակից ընկերությունները հնարավորություն կունենան ուսումնասիրելու միջազգային շուկայի լավագույն փորձը:

Արեւելյան գործընկերության վեց երկրներից յուրաքանչյուրում' Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Ուկրաինայում, Մոլդովայում, Բելառուսում կկազմակերպվեն նախնական եւ բարձր մակարդակի ուսումնական դասընթացներ:

Նախնական մակարդակը նախատեսված կլինի փոքր եւ միջին ձեռնարկատերերի համար, ովքեր ԵՄ երկրների հետ աշխատելու իրենց ունեցած փորձով զիջում են, ԵՄ-ի չափանիշների, օրենսդրության եւ իրավական դաշտի, միջազգայնացման ոլորտում ունեն սահմանափակ գիտելիքներ:

Բարձր մակարդակը նախատեսված է այն գործարարների համար, ովքեր լավ են տեղեկացված եւ սերտ կապեր ունեն ԵՄ ընկերությունների հետ: Դասընթացները կանցկացնեն ԵՄ-ից ժամանած փորձագետները: Առավել ակտիվ մասնակիցներին հետագայում հնարավորություն կտրվի անվճար մասնակցել ԵՄ երկրներում կազմակերպվող' համապատասխան ոլորտները ներկայացնող խոշոր ցուցահանդեսներին, ինչպես նաեւ հանդիպել իրենց եվրոպական գործընկերներին:

Վ. Դարուխանյանը նշեց, որ գործարարների մասնակցությունն անվճար է, եւ ցանկացողները կարող են դիմել ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատ մինչեւ սեպտեմբերի 30-ը:

Արեւելյան ներդրումներ (East Invest) ծրագիրն ուղղված է նպաստելու Արեւելյան գործընկերության երկրների տնտեսական զարգացմանը' միեւնույն ժամանակ խթանելով տարածաշրջանային համագործակցությունը: Ծրագիրը Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնությունն է, ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից եւ իրականացվում Եվրապալատի կողմից: Հայաստանում ծրագրի իրականացնողը ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատն է:

Հայերեն English Русский

Ռումինիայի նախագահը հայտարարել է, որ շահագրգռված է ամերիկյան զորքերի տեղակայմամբ

Լեհաստանի և Բելառուսի արտգործնախարարներն առաջին հանդիպումն են անցկացրել վերջին 10 տարվա ընթացքում

Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Սիրիան մոտ ապագայում օտարերկրյա ռազմաբազաների կարիք չունի. աշ-Շարաա

ՀՀ վարչապետն անկախության ամրապնդման համար կարևոր է համարում բազմազանեցված արտաքին կապերի առկայությունը

Զելենսկին հայտնել է, թե ինչ է քննարկել Թրամփի հետ հանդիպման ժամանակ

Հայաստանը նոր ատոմակայանի կառուցման հարցով շարունակում է բանակցությունները տարբեր երկրների հետ. Փաշինյան

Փաշինյանը խաղաղության հաստատմամբ Հայաստանում ներդրումների գրավչության աճի հնարավորություն է տեսնում

Գեղարքունիքում հոկտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 7 քաղաքական ուժ

Թրամփը Բըրնհեմի հետ առաջին հանդիպումից հետո նրան բնութագրել է որպես «բնատուր գործարարի»