Սպորտ

Գրոսմայստեր Մ. Կուրսովան կներկայացնի Հայաստանը

1 րոպեի ընթերցում

Գրոսմայստեր Մ. Կուրսովան կներկայացնի Հայաստանը

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, հաստատել է ռուսաստանցի շախմատիստուհի, գրոսմայստեր Մարիա Կուրսովայի տեղափոխումը Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայից Հայաստանի շախմատի ֆեդերացիա:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայում:

Հիշեցնենք, որ Մ. Կուրսովան ամուսնացել է հայաստանցի գրոսմայստեր Արման Փաշիկյանի հետ եւ այժմ բնակվում է Երեւանում: Նա այսուհետ շախմատային մրցումներում հանդես է գալու Հայաստանի դրոշի ներքո:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում