Իրանահայ նկարիչ Սմբատ Տեր-Կյուրեղյանի աշխատանքները` գունագեղ ալբոմի տեսքով

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ամերիկյան համալսարանի հիմնադիրներից, համալսարանի ճարտարագիտության բաժնի երկարամյա դեկան եւ Բերքլիի Կալիֆորնեա համալսարանի պրոֆեսոր, դոկտոր Արմեն Տեր- Կյուրեղյանը Հայաստանի Ազգային գրադարանում տեղի ունեցած շնորհանդեսի ընթացքում ներկայացրեց իր հորը' իրանահայ տաղանդավոր նկարիչ Սմբատ Տեր-Կյուրեղյանին նվիրված «Սմբատի կյանքն ու ստեղծագործությունները» ալբոմը: Սմբատ Տեր- Կյուրեղյանը (1913-1999) 20-րդ դարի ամենահայտնի իրանահայ նկարիչներից է: Ալբոմի ստեղծման գործընթացը հեղինակի մանրակրկիտ եւ երկարամյա աշխատանքի արդյունքն է:

«Ամենամեծ դժվարությունն ալբոմի ստեղծման գործում հորս աշխարհով մեկ տարածված աշխատանքները գտնելն էր: Ես նրա անունով բացեցի նաեւ էլեկտրոնային կայք, որին բազմաթիվ նամակներ եմ ստանում այլազգի մարդկանցից' ամերիկացիներից եւ եվրոպացիներից, ովքեր ունեն հորս աշխատանքներից»,- շնորհանդեսի ընթացքում ասաց Արմեն Տեր- Կյուրեղյանը:

Սմբատ Տեր- Կյուրեղյանը նկարել է ջրաներկով եւ գուաշով, եղել է հետնորդը 17-րդ դարի Նոր Ջուղայում հաստատված իր նախնիների:

«Դրանով Սմբատը, կարծես, յուրահատուկ կապ է հաստատել Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ: Ուշագրավ է այն, որ նա ազգագրագետի աչքով է նկարել բնապատկերներն ու գյուղական վայրերի հրաշալի տեսարանները, եւ ես դժվարանում եմ հասկանալ' նա ճամփորդ-նկարի՞չ էր, թե՞ նկարիչ,ով նաեւ ճամփորդում էր», - նշեց «Սմբատի կյանքն ու ստեղծագործությունները» ալբոմի առաջաբանի հեղինակ, ազգագրագետ Լեւոն Աբրահամյանը' հավելելով, որ բախտ է ունեցել տարիներ առաջ ծանոթանալու նկարչի հետ:

«Մեր հանդիպման ընթացքում նա ինձ իմ աչքի առաջ անձեռոցիկից պատրաստված մի տիկնիկ-արքայազն նվիրեց, մեծ սիրով այն պահում էի ինձ մոտ, ցուցադրում ընկերներիս: Մի անգամ ծանոթներիցս մեկն այնքան հրապուրվեց այդ տիկնիկով, որ ստիպված նվիրեցի իրեն, հետագայում իմացա, որ նա էլ է նվիրել ուրիշին, այդ պատճառով ալբոմի առաջաբանում գրել եմ, որ Սմբատ Տեր- Կյուրեղյանը կարծես այդ արքայազնը լինի, ով քայլում է Հայաստանով»,- հավելեց խոսքաշարի հեղինակը:

Սմբատ Տեր- Կյուրեղյանին հաջողվել է եվրոպական թափանցիկ ջրանկարչության ոճային առանձնահատկությունները վարպետորեն ներմուծել Իրան եւ իրանական կենցաղի ու ավանդույթների ինքնատիպությունը ներկայացնել Արեւմուտքին:

«Ալբոմի շուրջ աշխատանքն ինձ հնարավորություն տվեց ծանոթանալու այս մեծ նկարչի կյանքին ու ստեղծագործությանը,եւ կարծում եմ' սա իսկապես եզակի դեպք է, երբ կյանքն ու արվեստն ամփոփ, բայց հարուստ կերպով միաձուլվում են», - շնորհանդեսի ավարտին նշեց ալբոմի ձեւավորող Հարություն Սամուելյանը:

Արմեն Տեր-Կյուրեղյանը, բացի կենսագրական տվյալներից, ալբոմում ընդգրկել է նաեւ մտերմիկ հիշողություններ, ընտանեկան հատուկ ամանորյա բացիկների շարք, նկարներ, նամակներ, մասնավորապես' ուղղված Սմբատ Տեր-Կյուրեղյանի ընկեր, նրան աշակերտած Ստենլի Ֆոստերին, ինչպես նաեւ այլ հեղինակներից մեջբերումներ, ավելի քան 180 գունավոր վերատպություններ նրա էսքիզներից, գծանկարներից եւ կտավներից: Ինչպես նշեց Արմեն Տեր-Կյուրեղյանը, նա մեծ ցանկություն ունի իր հոր մշտական ցուցահանդեսը Հայաստանում բացելու, նա այդ առիթով արդեն հանդիպել է Մշակույթի նախարարի հետ, եւ հնարավոր է' առաջիկայում պատկերասրահի համար հարմար տարածք գտնվելու դեպքում բացվի Ամբատ Տեր- Կյուրեղյանի աշխատանքների ցուցահանդեսը:

Հայերեն

Սա մի հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ. Մխիթար Հայրապետյանը ողջունել է «Seaside Startup Summit Armenia 2026»-ի մասնակիցներին

Սիրիան ռազմական միջամտություն չի իրականացնի Լիբանանում․ նախագահ աշ-Շարաա

Արարատի մարզում ավտոմեքենաներ են բախվել. կան զոհեր և վիրավորներ

Հայաստանի ամբողջ տարածքում ջերմաստիճանը կնվազի

Երևանի քաղաքապետարանի պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու համար. պաշտոնավարումը կասեցվել է

«Նոր գիրք»-28/26. Աֆյան, Գեյման, Ռիդել, Պռուտկով

Դեսպան Ղևոնդյանն ու Երսայիլ Նագասպաևը քննարկել են Հայաստան-Ղազախստան փոխգործակցությունն արդյունաբերության ոլորտում

Թեհրանը և Վաշինգտոնը շարունակում են երկխոսությունը միջնորդների միջոցով. Բաղայի

Աշխատանք, տնային գործեր, խնամք, կանանց ու տղամարդկանց ներգրավվածություն. հետազոտության արդյունքները

Թեհրանն անպատասխան չի թողնի Կասպից ծովում իրանական նավի վրա Կիևի հարձակումը. ԱԳՆ