1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (ՌԴ), Մեթյու Բրայզային (ԱՄՆ), Բեռնար üասիեին (üրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, քննարկումների առանցքում եղել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ներկա փուլը, մասնավորապես` այն հարցերը, որոնց շուրջ դեռեւս չկա համաձայնություն: