Գեղարքունիքում սկսվել է հացահատիկի հունձը

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի ցածրադիր գոտու որոշ հատվածներում արդեն սկսվել է ցորենի եւ գարու արտերի հունձը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը, հնձվել է մոտ 800 հեկտար հացահատիկ, եւ հեկտարի միջին բերքատվությունն առայժմ կազմում է 18-20 ցենտներ: Ջրովի արտերում եւ ֆերմերային որոշ տնտեսություններում հեկտարի միջին բերքատվությունը հասնում է մինչեւ 30 ցենտներ:

Անցած աշնանը ՀՀ կառավարության տրամադրած 300 տոննա բարձրորակ աշնանացան ցորենի սերմացուից ստացված բերքի՝ մեկը երկուսի դիմաց վերադարձվող բաժինը մարզպետարանի կողմից հատկացվելու է համայնքներին՝ որպես երկրորդ վերարտադրության բարձրորակ սերմացու տնտեսություններին վաճառելու պայմանով: Մարզում առկա 42000 հեկտար հացահատիկային արտերի հունձը եւ տեղափոխումը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի առաջին տասնօրյակը: Եղած տեխնիկական միջոցները բավարար են՝ հացհունձը ժամանակին ավարտելու համար:

Հայերեն

Կամբոջայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին պաշտոնում վերանշանակվելու առթիվ

Վիետնամի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին

Արաղչին մեղադրել է Իսրայելին ԱՄՆ-ի հետ հրադադարի համաձայնագիրը խափանելու համար

Հութիները հարված են հասցրել Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարանին

ՆԳ նախարարի տեղակալն անհրաժեշտություն է համարում քրեական ենթամշակույթի դեմ անզիջում պայքարը

Իրանը դատապարտել է Իրաքյան Քուրդիստանի վարչապետի գրասենյակի վրա գրոհը, որի համար մեղադրել էին Թեհրանին

Թուրքիան 9 երկրում նոր դեսպաններ է նշանակել

ՌԴ ԱԳՆ-ում Ճապոնիայի դեսպանին բողոք են հայտնել Տոկիոյի հակառուսական հայտարարարությունների կապակցությամբ

Զբոսաշրջության ոլորտում գործունեությունը պարտադիր պետք է ծանուցվի, մեկնարկը տրվելու է հոկտեմբերին

Հայ գիտնականը նոմինացվել է Միջազգային հետազոտությունների ասոցիացիայի (ISA)-ի Կառավարման խորհրդի ընտրություններում