Անգոլայի, Չադի եւ Գաբոնի մայրաքաղաքներն Աֆրիկայի՝ ապրուստի առավել բարձր արժեքով քաղաքների թվում են
2 րոպեի ընթերցում

ՌԱԲԱԹ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լուանդան, Նջամենան եւ Լիբրեվիլը, որոնք համապատասխանաբար Անգոլայի, Չադի եւ Գաբոնի մայրաքաղաքներն են, գլխավորում են Աֆրիկայի՝ ապրուստի առավել բարձր արժեքով քաղաքների ցանկը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված Է մի խումբ միջազգային փորձագետների հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակել Է «Ժյոն Աֆրիկ» հեղինակավոր հանդեսը:
Մասնագետները համեմատել են 200 տեսակի ապրանքների եւ ծառայությունների գները, ներառալ, օրինակ, բնակարանի վարձակալումը, տրանսպորտը, պարենը, հագուստը, կապի միջոցները, կենցաղային տեխնիկան եւ զվարճանքները: Պարզվել Է, որ Աֆրիկայի՝ մի մայր ցամաքի, որտեղ չքավորության եւ ծայրահեղ աղքատության պայմաններում են ապրում հարյուր միլիոնավոր մարդիկ եւ գնողունակությունը գտնվում Է ցածր մակարդակում, մի ամբողջ շարք քաղաքներում ապրուստի միագումար արժեքը զգալիորեն առաջ Է անցնում Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի կամ Ասիայի խոշոր բնակավայրերում գրանցված ցուցանիշներից:
Աֆրիկայի՝ անմատչելի գներով քաղաքների առաջատար խմբի մեջ են հայտնվել նաեւ Կինշասան (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն), Աբուջան (Նիգերիա), Դաքարը (Սենեգալ), Նիամեյը (Նիգեր) եւ Բանգին (Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն): Այսպես, որակյալ արտասահմանյան մթերքների զգալի ցանկի թանկությունը, նշում են փորձագետները, բացատրվում Է նրանով, որ դրանց գներն աճում են արդեն փոխադրման գործընթացում:
Որպես երկարատեւ եւ ոչ Էժան փոխադրումների հետեւանք, որոնք հաճախ ուղեկցվում են վտանգներով, օրինակ, ֆրանսիական պանրի կամ բելգիական շոկոլադի արժեքը բավականին բարձրանում է եւ գործնականում անմատչելի դառնում շարքային աֆրիկացիների ճնշող մեծամասնության համար: Նույնը վերաբերում Է նաեւ ներմուծվող հագուստին եւ տեխնոլոգիապես տարուղունակ արտադրանքին: