1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելուն: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, քննարկվել է հայ-վրացական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Կողմերը տեսակետներ են փոխանակել նաեւ տարածաշրջանային խնդիրների եւ դրանց հնարավոր զարգացումների մասին: