Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ բնապահպանության նախարար Ա. Հարությունյանի հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության նախարարության ընթացիկ աշխատանքներին վերաբերող հարցեր են քննարկվել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի այսօրվա աշխատանքային հանդիպմանը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, խոսվել է նաեւ հանրապետական երկրաբանական ýոնդի, աճուրդի ներկայացվող հանքավայրերի գույքագրման եւ թվայնացման անհրաժեշտության մասին: Ռոբերտ Քոչարյանը հանձնարարել է մինչեւ տարեվերջ սկսել այդ աշխատանքները` զուգահեռ մշակելով նաեւ ýոնդային նյութերից օգտվելու կարգը: Քննարկվել են նաեւ ջրավազանային կառավարման ապակենտրոնացմանը, հատուկ պահպանվող տարածքներին առնչվող հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում