ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Ժան Պոլ Կոստային

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Ժան Պոլ Կոստային: Նա մեր երկրում է Մարդու իրավունքների ապահովման եւ պաշտպանության բնագավառում սահմանադրական դատարանների եւ Մարդու իրավունքների պաշտպանների համագործակցության միջազգային փորձը խորհրդաժողովին մասնակցելու նպատակով: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, ողջունելով խորհրդաժողովի անցկացումը Երեւանում` հանրապետության նախագահն ասել է, որ այն տեղի է ունենում Հայաստանի դատաիրավական բարեփոխումների տեսակետից շատ կարեւոր ժամանակահատվածում: Նրա խոսքով, նման քննարկումները մեր մասնագետներին հնարավորություն են տալիս ավելի լավ պատկերացում ունենալ, թե արդարադատությունը ժամանակի պահանջներին համապատասխան ինչ զարգացումներ է ապրում: Նշելով, որ բարեփոխումներն ի սկզբանե նպատակ են հետապնդել ձեւավորել անկողմնակալության, անկախության սկզբունքների վրա հիմնված որակապես նոր դատաիրավական համակարգ, Ռոբերտ Քոչարյանն ասել է. «Այսօր մենք աշխատում ենք ավելի խորը բարեփոխումների ուղղությամբ, որոնք թույլ կտան ապահովել դատարանների անկախության ավելի բարձր աստիճան եւ ավելի խորը հարգանք մարդու իրավունքների նկատմամբե: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահը, բարձր գնահատելով Հայաստանում տեղի ունեցող դատաիրավական բարեփոխումները հատկապես դատարանների անկախության ապահովման տեսանկյունից, դրանք համարել է բավականին հետաքրքիր ու ուշագրավ:

Հայերեն

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres