Հայաստանը մասնակցում է Եվրոպական միջազգային աստղագիտական ընկերության համագումարին

2 րոպեի ընթերցում

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ, 6 ՀՈՒԼԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգում մեկնարկել են Եվրոպական միջազգային աստղագիտական ընկերության հերթական համագումարի աշխատանքները: Աստղագիտական այս հեղինակավոր կազմակերպությունում ընդգրկված են Հայաստանը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Անգլիան, Իսպանիան, Գերմանիան, Հոլանդիան, Իտալիան եւ եվրոպական այլ երկրներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Սանկտ Պետերբուրգից, համագումարին մասնակցում են ճանաչված աստղագետներ, աստղաֆիզիկոսներ, տիեզերական աստղագիտության, արեգակի ֆիզիկայի ու տիեզերքի այլ բնագավառների մասնագետներ: Համագումարի օրերին նրանք կքննարկեն տիեզերքի մագնիսական դաշտերի եւ դրանց հետ կապված տարբեր ֆիզիկական պրոցեսների դրսեւորումները, արտաարեգակնային համակարգերից դուրս այլ աստղային մոլորակների հայտնաբերումն ու դրանց ուսումնասիրումը, գալակտիկաների էվոլյուցիայի արդի ասպեկտները եւ գիտական առավել հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրներ: Ի դեպ, գալակտիկաների էվոլյուցիայի տեսությունն առաջին անգամ 1950-ականներին զարգացրել է ակադեմիկոս, աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը եւ, դատելով համագումարի նյութերից, այդ տեսությունն այսօր էլ մնում է տիեզերագիտության ամենահրատապ խնդիրներից մեկը:

Աստղագիտության մեջ վերջին տարիներին առաջացել է նոր ուղղություն, որը կոչվում է «վիրտուալ աստղադիտարան»: Այն հնարավորություն է ընձեռում ինտերնետի միջոցով տիեզերքի վերաբերյալ ստանալ ցանկացած դիտարկման արդյունք ու տվյալ: Հայաստանում այդ նոր ուղղությունը կյանքի է կոչվել 2005 թվականին, այն ղեկավարում է Բյուրականի աստղադիտարանի առաջատար մասնագետ Արեգ Միքայելյանը: Նշենք, որ հենց նա է ղեկավարում համագումարի գիտական նստաշրջաններից մեկը, որտեղ քննարկվում են «վիրտուալ աստղադիտարանին» վերաբերող հրատապ հարցեր:

Հայերեն Русский

Թրամփը Հռոմի ստատուտի մասնակից բոլոր երկրներին կոչ է արել անհապաղ դուրս գալ Միջազգային քրեական դատարանից

Թրամփը խաղաղության գործընթացից խոսելիս ՄԱԿ-ի ամբիոնից մեջբերել է Փաշինյանին և Ալիևին

Իրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետ

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ նախագիծը

ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան Արկտիկայի անվտանգությունն ամրապնդելու համաձայնագիր են ստորագրել

Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Էրդողան

Բեռլինից Հայաստան ժամանած բացառիկ թանգարանային նմուշներն արդեն հասանելի են արվեստասերների լայն շրջանակին

Սարգիս Խանդանյանի համոզմամբ` հայկական ապրանքները Չինաստանում ավելի լայն ներկայացնելու մեծ ներուժ կա

Սեպտեմբերի 23-ից Վարդանանց փողոցի մի հատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը

Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր պատասխանատուներից մեկն այսուհետ կլինի Մայքլ Օ’Նիլը