Կարծիքներ

Հ. Բագրատյան. «Սերժ Սարգսյանը` ի տարբերություն Իլհամ Ալիեւի, Կազան է գնում որպես դեմոկրատ նախագահ»

1 րոպեի ընթերցում

Հ. Բագրատյան. «Սերժ Սարգսյանը` ի տարբերություն Իլհամ Ալիեւի, Կազան է գնում որպես դեմոկրատ նախագահ»

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերժ Սարգսյանը' ի տարբերություն Իլհամ Ալիեւի, Կազան է գնում որպես դեմոկրատ նախագահ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր նման գնահատականով հանդես եկավ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը' նշելով, որ այդ հանդիպմանը Հայաստանի նախագահը գնում է' որպես իր երկրի ընդդիմության հետ երկխոսության մեջ գտնվող նախագահ, իսկ Իլհամ Ալիեւը' ոչ:

«Կազանում Սերժ Սարգսյանը կարող է խոսել ամբողջ հայ ժողովրդի անունից, քանի որ երկխոսության մեջ է մտել ՀԱԿ-ի հետ»,- ասաց բանախոսը: Շարունակելով այդ թեման' Հ. Բագրատյանը նշեց, որ եթե ՀԱԿ-ը որոշի տնտեսական մասով էլ իշխանությունների հետ գնալ երկխոսության, ապա ինքը, միանշանակ, պատրաստ է:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում