ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի անդամ տիկին Լիդի üոլýերին
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի անդամ տիկին Լիդի üոլýերին: Հանրապետության նախագահը բարձր է գնահատել եվրոպական կառույցների հետ մեր երկրի գործակցությանը, եւ ասել է, որ Եվրոպական հարեւանության քաղաքականությունը բացում է գործընկերության նոր հնարավորություններ: Նշելով, որ հայկական կողմը տրամադրված է լուրջ աշխատանքի, Ռոբերտ Քոչարյանը կարեւորել է նաեւ խորհրդարանական շփումները: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, զրուցակիցները մտքեր են փոխանակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման, տարածաշրջանի զարգացման հեռանկարների, ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ: