Մշակույթ

Շառլ Ազնավուրը ձեռնամուխ Է եղել նոր խտասկավառակի թողարկման աշխատանքին

2 րոպեի ընթերցում

Շառլ Ազնավուրը ձեռնամուխ Է եղել նոր խտասկավառակի թողարկման աշխատանքին

ՓԱՐԻԶ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շառլ Ազնավուրը շարունակում Է զարմացնել բոլորին: 87-ամյա շանսոնիեն կրկին ակտիվացնում Է աշխատանքը: Վերջին երկու տասնամյակի ընթացքում երգիչը, որն ստեղծել Է ավելի քան հազար երգ եւ վաճառել ավելի քան 100 միլիոն սկավառակ, հետեւում Էր «մեկական նոր ալբոմ՝ յուրաքանչյուր երկու տարին մեկ» կանոնին: Նա այս կանոնին Է հետեւում նաեւ այժմ՝ սկսելով նոր խտասկավառակի թողարկման աշխատանքը:

Դրանում տեղ են գտել անխոնջ Շառլի ստեղծած 13 երգեր, որոնք, առաջին ձայնագություններին ծանոթացած քննադատների կարծիքով, «Ազնավորրի ոճի իսկական նմուշներ են»:

Խտասկավառկի թողարկումից անմիջապես հետո, որը տեղի կունենա սեպտեմբերի առաջին օրերին, Ազնավուրը հանդես կգա մի ամբողջ շարք համերգներով: Դրանք կտեւեն սեպտեմբերի 7-ից մինչեւ հոկտեմբերի 6-ը եւ տեղի կուենան Փարիզի ամենահեղինակավոր «Օլիմպիա» դահլիճում, որտեղ 55 տարի առաջ Ազնավուրն սկսել Է իր կարիերան: Սեպտեմբերի 28-ին այդ ելույթների շրջանակներում կկայանա նաեւ «Ազնավուրն ընդունում Է բարեկամներին» բարեգործական գալա համերգը հօգուտ Հայաստանի: Այն կկազմակերպվի Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի առթիվ:

Փարիզում ելույթներից հետո Ազնավուրն արդեն պլանավորել Է շրջագայություն Ֆրանսիայում. հոկտեմբերից-դեկտեմբեր ամիսներին նա ելույթ կունենա «Զենիթ» ընկերության համերգային դահլիճներում: Համերգներին արդեն տրվել Է «Միանգամայն մտերմիկ իրավիճակում» անվանումը: Դա պայմանավորված Է այն հանգամանքով, որ բեմում, ի տարբերություն նախորդ մի շարք տարիների, դեկորացիաներ չեն լինի, իսկ նվագակցությունը կապահովի երաժիշտների ոչ մեծ խումբը: Անդադրում երգիչը հաճույքով Է պատմում իր աշխատանքի մասին: «Ես լավ եմ սովորել աշխատել, այժմ վատ չԷր լինի սովորեի հանգստանալ»,- կատակել Է Ազնավուրը «Ֆրանս-2» հեռուստաալիքում կայացած հարցազրույցի ժամանակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում