Տնտեսություն

Տ. Սարգսյան. «Գերատեսչությունները պետք է հրաժարվեն կանխիկ եղանակով կատարվելիք ծախսերից»

2 րոպեի ընթերցում

Տ. Սարգսյան. «Գերատեսչությունները պետք է հրաժարվեն կանխիկ եղանակով կատարվելիք ծախսերից»

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարության այսօրվա նիստում հաստատվեց «2011թ. պետբյուջեով նախատեսված միջոցների հաշվին պետական գերատեսչությունների կողմից կանխիկ ձեւով կատարվող ծախսերի չափաքանակ»-ը: Ինչպես նշեց Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, չնայած իրենք կողմ են վարկային քարտերով հաշիվների շրջանառության քաղաքականությանը, բայց մի շարք պետական մարմինների հավաստմամբ' այդ համակարգին ամբողջովին անցնելը հնարավոր չէ: Նրա տեղեկացմամբ' ներկայում միայն Կառավարության աշխատակազմն է ամբողջովին անցել վարկային քարտերի միջոցով գնումների իրականացմանը:

«Կառավարության աշխատակազմը, կանխիկից հրաժարվելով, արդեն 2 տարի է փորձում է ցույց տալ, որ որեւիցե խնդիր' թե' գործուղումների, թե' գնումների, եւ թե' ներկայացուցչական ծախսերի առումով, չի առաջանում: Այդ դեպքում մնացած գերատեսչություններին ի՞նչն է խանգարում ամբողջությամբ այդ համակարգին անցնելու համար»,- հարցրեց վարչապետը: Ֆինանսների նախարարը փաստեց, որ իրականում որոշ տեղերում կան օբյեկտիվ դժվարություններ: Դրանցից Վ. Գաբրիելյանն առանձնացրեց հեռավոր շրջաններում, օրինակ' սահմանապահների մոտ բանկոմատների բացակայության պատճառով վարկային քարտերի միջոցով աշխատելու դժվարությունը: Չնայած դրան' վարչապետը պնդեց եւս մեկ անգամ գերատեսչությունների հետ աշխատել, բացատրություններ պահանջել: Նրա խոսքով' անընդունելի է, երբ որոշ ծառայություններ' համակարգչային, գույքի եւ սարքավորումների վարձակալություն, տրանսպորտային նյութերի ձեռք բերում, կատարվում են կանխիկ եղանակով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում