Շիրակ»-ը՝ Հայաստանի ֆուտբոլի գավաթի եզրափակչում
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ :Գյումրիի «Շիրակ»-ը, այսօր Երեւանում հաղթանակ տոնելով Հայաստանի ֆուտբոլի գավաթի կիսաեզրափակչի պատասխան խաղում Երեւանի «Ուլիս»-ի նկատմամբ 2:0 հաշվով, իրավունք է նվաճել մայիսի 28-ին մասնակցել ՀՀ ֆուտբոլի գավաթի եզրափակիչ մրցամարտում: 30-րդ րոպեին հաշիվը բացել է Հովհաննես Գրիգորյանը, 99-րդ րոպեին այն կրկնապատկել է Մկրտիչ Նալբանդյանը (2:0' հօգուտ «Շիրակ»-ի):
Հիշեցնենք, որ այս թիմերի կիսաեզրափակչի առաջին հանդիպումը ավարտվել էր ոչ-ոքի հաշվով:
Կարդացեք հոդվածը` English