Խճանկար

Քիմ Քարդաշյանը վրդովվել է` տեսնելով իր նկարը թուրքական ամսագրի շապիկին

2 րոպեի ընթերցում

Քիմ Քարդաշյանը վրդովվել է` տեսնելով իր նկարը թուրքական ամսագրի շապիկին

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայազգի հայտնի մոդել Քիմ Քարդաշյանը վրդովվել է` տեսնելով իր նկարը թուրքական «Կոսմոպոլիտեն» ամսագրի շապիկին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը `վկայակոչելով TMZ ժամանցային կայքը, Քիմ Քարդաշյանը տխրել է, քանի որ երբեք թույլ չէր տա, որ իր լուսանկարը հայտնվեր թուրքական Կոսմոյի շապիկին, հատկապես ապրիլի 24-ի նախօրեին, երբ մոտենում է Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցը:

Իրականում Քարդաշյանի լուսանկարները պետք է օգտագործվեին մի քանի երկրներում տպագրվող Կոսմոյի շապիկներին, բայց այդ երկրների ցանկում Թուրքիայի մասին չի նշվել: «Քարդաշյանի լուսանկարների հայտնվելը թուրքական «Կոսմոպոլիտեն»-ի շապիկին` առանց մոդելի թույլտվության, անհարգալից վերաբերմունք է թե’ Քիմի, եւ թե’ հայ ազգի նկատմամբ, այն դեպքում երբ մի քանի օրից նշվելու է թուրքերի կողմից հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության 96-րդ տարելիցը»,- ասել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը` ավելացնելով, որ «Կոսմոպոլիտեն»-ը պետք է գտնի ուղիներ` իր ընթերցողներին հասկացնելու եւ ցույց տալու թուրքական կառավարության այս ամոթալի քայլը, որը մինչ օրս փորձում է կոծկել իր իրագործած հանցանքը: Քարդաշյանի իրավաբան Մարկ Կիրակոսն էլ նշել է, որ սա եւս մեկ օրինակ է, երբ թուրքերը նորից հայ ժողովրդի «բաց վերքի վրա աղ են լցնում»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում