Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի պատվիրակությանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ, ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից կողմերը գոհունակությամբ ընդգծել են հայ-ռուսական համագործակցության ակտիվ ընթացքը: Նրանք որպես գործընկերության դինամիկ զարգացման արդյունք են գնահատել փաստը, որ ռուսական կապիտալը գնալով ընդլայնում է ներկայությունը Հայաստանում, մեծանում է երկկողմ ապրանքաշրջանառության ծավալը: Նիկոլայ Ռիժկովը հանրապետության նախագահին տեղեկացրել է նաեւ միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքների մասին` նշելով, որ դրանք անցնում են գործնական եւ բարեկամական մթնոլորտում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում