ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է üԻüԱ-ի նախագահ Զեպ Բլատերիին եւ ՈՒԵüԱ-ի նախագահ Միշել Պլատինիին
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է üԻüԱ-ի նախագահ Զեպ Բլատերիին եւ ՈՒԵüԱ-ի նախագահ Միշել Պլատինիին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, հանրապետության նախագահը ողջունել է üԻüԱ-ի աջակցությամբ ýուտբոլի զարգացման ուղղությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերը: Նրա խոսքով, համատեղ աշխատանքն արդեն տալիս է իր պտուղները. «Արդյունքները թեեւ դեռեւս փոքր են, բայց` տեսանելիե: Նշելով, որ սպորտում յուրաքանչյուր հաղթանակ մեծացնում է ձգտումը դեպի տվյալ սպորտաձեւը, Ռոբերտ Քոչարյանը հաջողության հասնելու կարեւոր նախապայման է համարել ոգեւորությունը, լավ տրամադրությունը, առանց որոնց հնարավոր չէ լուրջ արդյունքներ գրանցել: Զեպ Բլատերին ասել է, որ Հայաստանի ýուտբոլի ýեդերացիան մեծածավալ աշխատանք է կատարում ýուտբոլի զարգացման, մարզերում սպորտաձեւը խրախուսելու ուղղությամբ եւ պատրաստակամություն է հայտնել աջակցել հայկական կողմի նախաձեռնություններին: