ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անցկացրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել են Հայաստանի բուհական համակարգում ընթացող բարեփոխումներին առնչվող հարցեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոլոնյան գործընթացի շրջանակում Հայաստանի բուհական համակարգում ընթացող բարեփոխումներին առնչվող հարցեր են քննարկվել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այսօր անցկացրած աշխատանքային խորհրդակցությանը, որին մասնակցել են կրթության եւ գիտության նախարարը, պետական բուհերի ռեկտորները: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ նման քննարկումը կարեւոր է հասկանալու համար, թե բարեփոխումների առումով բուհերն ինչ տեմպերով են առաջ շարժվում եւ արդյո՞ք բավարար հետեւողականություն են ցուցաբերում այդ գործում: Նախագահը նշել է, որ տնտեսության ոլորտում հիմնարար բարեփոխումներ արդեն իսկ իրականացվել են, ինչը չի կարելի ասել կրթության, մշակույթի բնագավառի մասին, որտեղ անելիքները դեռեւս շատ են: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն անդրադարձել է կրթական միասնական դաշտ ստեղծելու ուղղությամբ կատարվող աշխատանքին եւ այն երեք հիմնական խնդիրներին, որոնց լուծմանն են ուղղված բարեփոխումները` կրեդիտային համակարգի ներդրում, եռաստիճան կրթական համակարգի եւ որակի գնահատման համակարգի ձեւավորում: Բուհերի ռեկտորները ներկայացրել են այդ ուղղությամբ կատարված աշխատանքները, առկա խնդիրներն ու անելիքները: Երկրի ղեկավարը կարեւոր է համարել, որ բոլոր բուհերը համաչափորեն իրականացնեն բարեփոխումները, այլապես եթե որոշներն առաջ անցնեն, իսկ որոշները` տեղում դոփեն, գործընթացը չի կարող ցանկալի արդյունք տալ: Խոսվել է նաեւ բուհերի շրջանավարտներին աշխատանքով ապահովելու խնդրի մասին: Այդ առումով կարեւորվել է բուհական մասնագիտությունների` աշխատաշուկայի պահանջներին համապատասխանությունը:

Հայերեն

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres