ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 9-ին եռօրյա աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 9-ին եռօրյա աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը, ýինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը, Բելգիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը, պաշտոնատար այլ անձինք, լրագրողներ: Հայաստանի նախագահը կհանդիպի Բելգիայի Սենատի նախագահ Արման դը Դեկերի եւ խորհրդարանի նախագահ Հերման վան Ռոմպայի հետ: Ելույթով հանդես կգա հայ- բելգիական գործարար համաժողովում, որը կկայանա «Cercle de Lorraineե թագավորական ակումբում: Այն բելգիական բարձրաշխարհիկ գործարար ակումբ է եւ համախմբում է ýինանսական շրջանակների ականավոր ներկայացուցիչներին: Բրյուսելում Ռոբերտ Քոչարյանը հանդիպումներ կունենա նաեւ Եվրահանձնաժողովի նախագահ Խոսե Լուիս Մանուել Բարոսոյի, ԵՀ փոխնախագահ, արդարադատության հարցերով հանձնակատար üրատինիի, Եվրամիության գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի, ԵՄ արտաքին կապերի հանձնակատար տիկին Բենիտա üեռերո-Վալդների, ԵՄ մշակույթի եւ կրթության հարցերով հանձնակատար Յան üիգելի, ԵՄ առեւտրի հանձնակատար Պիտեր Մանդելսոնի հետ: Հայաստանի նախագահն առանձնազրույց կունենա նաեւ Եվրոպական խորհրդարանի նախագահ Հանս Պոտերինգի հետ: Ռոբերտ Քոչարյանը կհանդիպի նաեւ բելգիահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հայերեն

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres