Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Ամերիկայի Հայ օգնության ýոնդի պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Ամերիկայի Հայ օգնության ýոնդի պատվիրակությանը` ՀՕü-ի պատվո ատենապետ եւ հիմնադիր նախագահ Գեւորգ Հովնանյանի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, բարձր գնահատելով Հայ օգնության ýոնդի գործունեությունը մեր երկրում, հանրապետության նախագահն ասել է, որ Հայաստանի անկախացումից ի վեր ýոնդը բավականին լուրջ ծրագրեր է իրականացրել: ՀՕü-ի նախագահ, Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը տեղեկացրել է, որ պատվիրակությունը հայրենիք է ժամանել` մասնակցելու Երեւանում ՀՕü-ի գործունեության համար տրամադրված նոր շենքի բացման արարողությանը: Պատվիրակության անդամների խոսքով , ՀՕü-ը` հավատարիմ իր առաքելությանը, այսուհետ եւս կշարունակի զորավիգ լինել Հայաստանի զարգացմանն ու առաջընթացին: Նրանք նշել են, որ հայաստանյան այցի ավարտին նախատեսում են քննարկել üոնդի զարգացման առաջիկա տասը տարիների ծրագրերը, որոնք հիմնականում կնպատակաուղղվեն դեպի զարգացման ծրագրեր: Կազմակերպության անդամների կարծիքով, ժամանակն է օգնության ծրագրերից անցնել զարգացման ծրագրերի: ՀՕü-ը` Գեւորգ Հովնանյանի գլխավորությամբ, պատրաստակամություն է հայտնել նաեւ ակտիվ մասնակցություն ունենալ գյուղական համայնքների վերականգնման ծրագրին: Ողջունելով բարերարի ցանկությունը` Ռոբերտ Քոչարյանը մայրաքաղաքի եւ գյուղական համայնքների զարգացման անհամաչափության հաղթահարումը համարել է կառավարության առաջնահերթ խնդիրներից մեկը, որի ուղղությամբ լուրջ աշխատանքներ են տարվում եւ մեծ ակնկալիքներ կան տարբեր ծրագրերից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում