Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակիղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինին, որն ավարտում է իր առաքելությունը մեր երկրում: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, Ռոբերտ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Պրյախինին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար եւ նշել, որ նրա պաշտոնավարման ժամանակահատվածում ԵԱՀԿ գրասենյակի հետ փոխգործակցության մակարդակը զգալիորեն բարձրացել ու խորացել է: Վլադիմիր Պրյախինը արդյունավետ է գնահատել Հայաստանի իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության հետ անցած տարիների համագործակցությունը: Անդրադառնալով մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններին, նա ասել է, որ դրանք գրեթե լիովին համապատասխանում էին ժողովրդավարության ընդունված չափանիշներին եւ Հայաստանը հսկայական առաջընթաց քայլ է կատարել: Հանդիպման ավարտին ՀՀ նախագահը հաջողություն է մաղթել Վլ.Պրյախինին՝ հետագա գործունեության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում