Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ կառավարության հրաժարականն ընդունելու մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով եւ հաշվի առնելով, որ 2007թ. հունիսի 7-ին գումարվել է ՀՀ նորընտիր Ազգային Ժողովի առաջին նիստը` ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրամանագիր է ստորագրել ՀՀ կառավարության հրաժարականն ընդունելու մասին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, երկրի ղեկավարը հրաժարական տված կառավարության անդամներին հանձնարարել է շարունակել իրենց պարտականությունների կատարումը մինչեւ նոր կառավարության կազմավորումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում