ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀանդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հունիսի 9-ին կմեկնի Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Ինչպես «Արմենպրեսե- ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, գագաթնաժողովի ընթացքում առանցքային կլինի տնտեսական համագործակցության թեման: Հայաստանի նախագահը կմասնակցի նաեւ Պետերբուրգյան 11-րդ միջազգային տնտեսական ýորումին: Սանկտ Պետերբուրգում նախատեսվում է Հայաստանի Եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: