ԿԱՆՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շառլ Ազնավուրին Է հանձնվել Ռուսաստանի արվեստի փառատոնի բարձրագույն պարգեւը: Ֆրանսիական Էստրադայի լեգենդար վարպետն արժանացել Է Պատվո նշանի «Ռուսաստանի եւ Ֆրանսիայի միջեւ մշակութային կապերի ամրապնդման բնագավառում ներդրած ակնառու ավանդի համար»: Հանդիսավոր արարարողությունը տեղի Է ունեցել Կաննի փառատոների եւ կոնգրեսների պալատում կայացած «Ռուսական գիշերվա» ժամանակ:
Ռուսաստանի արվեստի փառատոնը, որը Կաննում տեղի Է ունենում ՌԴ-ի նախագահի տիկնոջ՝ Սվետլանա Մեդվեդեւայի հովանավորությամբ, նվիրված Է Ռուսաստան – Ֆրանսիա տարվան: