1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանյան Դաշնության ազգային տոնի` Պետական ինքնիշխանության մասին հռչակագրի ընդունման օրվա առթիվ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, շնորհավորանքի իր խոսքում հանրապետության նախագաhը կարեւորել է հայ-ռուսական ռազմավարական գործընկերության հետագա զարգացումն ու ամրապնդումը: