Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր է ստորագրել կառավարությանանդամներ նշանակելու մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հունիսի 8-ին հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահի 2002թ. մարտի 16-ի հրամանագրում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, հրամանագրով, ՀՀ մշակույթի եւ երիտաuարդության հարցերի նախարարությունը վերանվանվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն։ ՀՀ կառավարությանն առընթեր ýիզիկական կուլտուրայի եւ uպորտի պետական կոմիտեն վերակազմավորման ձեւով վերակազմակերպվել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության։ Այդ կապակցությամբ Հայաuտանի Հանրապետության նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաuտանի Հանրապետության կառավարության կառուցվածքը uահմանելու մաuինե հրամանագրում ավելանում են մշակույթի նախարարությունը եւ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարությունը: * * * Հանրապետության նախագահը նույն օրը մեկ այլ հրամանագիր է ստորագրել կառավարության անդամներ նշանակելու մասին: Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներ են նշանակվել. Աղվան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ- ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Հարություն ՔՈՒՇԿՅԱՆԸ- ՀՀ առողջապահության նախարար Ներսես ԵՐԻՑՅԱՆԸ- ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Գեւորգ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ- ՀՀ արդարադատության նախարար Վարդան ՕՍԿԱՆՅԱՆԸ- ՀՀ արտաքին գործերի նախարար Արամ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ- ՀՀ բնապահպանության նախարար Դավիթ ԼՈՔՅԱՆԸ- ՀՀ գյուղատնտեսության նախարար Արմեն ՄՈՎՍԻՍՅԱՆԸ- ՀՀ էներգետիկայի նախարար Մանուկ ԹՈՓՈՒԶՅԱՆԸ- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Լեւոն ՄԿՐՏՉՅԱՆը- ՀՀ կրթության եւ գիտության նախարար Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆԸ- ՀՀ մշակույթի նախարար Միխայիլ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ- ՀՀ պաշտպանության նախարար Արմեն ԳՐԻԳՈՐՅԱՆԸ- ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հովիկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ- ՀՀ տարածքային կառավարման նախարար Անդրանիկ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ- ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Վարդան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ- ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ- ՀՀ ýինանսների եւ էկոնոմիկայի նախարար։ * * * Նախագահի նույն օրը ստորագրած երկու այլ հրամանագրերով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը նշանակվել է փոխվարչապետ, իսկ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Դանիելյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում