Տնտեսություն

Աֆրիկական ժանտախտով հիվանդ 1111 գլուխ կենդանի է ոչնչացվել

1 րոպեի ընթերցում

Աֆրիկական ժանտախտով հիվանդ 1111 գլուխ կենդանի է ոչնչացվել

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության կենդանիների հիվանդությունների վերահսկողության բաժնի` աֆրիկական ժանտախտի հայտնաբերման համար իրականացված ստուգումների արդյունքում այս տարի մոտ 1111 գլուխ կենդանի է ոչնչացվել: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց նույն տեսչության կենդանիների հիվանդությունների վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ Գեւորգ Թովմասյանը, աֆրիկական ժանտախտը հիմնականում տարածված է Լոռու եւ Շիրակի մարզերում:

«Մենք մարզերից դուրս եկող ճանապարհներին ստուգումներ ենք իրականացնում, որպեսզի թույլ չտանք հիվանդությանը տարածվել նաեւ այլ մարզերում: Ստուգումներն իրականացնում են մեր շուրջօրյա հերթապահները, որոնք այս պահին էլ այդ գործով են զբաղված: Մեր ձեռնարկած միջոցառումների շնորհիվ էլ հիվանդությունն այս պահին զսպված վիճակում է եւ չի տարածվում»,-ասաց Գ. Թովմասյանը: Հայաստանում հիմնականում տարածված են 8 տեսակի հիվանդություններ, որոնցից միայն բրուցելյոզի եւ աֆրիկական ժանտախտի դեպքեր հայտնաբերելու համար են տարին երկու անգամ ստուգումներ իրականացնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում