Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետական այցով կմեկնի Կիպրոս

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 22-25-ը Կիպրոսի Հանրապետության նախագահ Տասոս Պապադոպուլոսի հրավերով պետական այցով այդ երկրում կլինի ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, այցի հիմնական նպատակն է ամրապնդել միջպետական կապերը, նախանշել հայ-կիպրական տնտեսական համագործակցության առաջնային խնդիրներն ու ուղղությունները, կարծիքներ փոխանակել միմյանց հետաքրքրող քաղաքական խնդիրների վերաբերյալ, ինչպես նաեւ փոխգործակցությունը խթանելու միջոցով նոր որակ ու բովանդակություն հաղորդել երկու ժողովուրդների ավանդական բարեկամությանը: Պետական այցի շրջանակում Հայաստանի նախագահն առանձնազրույց կունենա Կիպրոսի իր գործընկերոջ` Տասոս Պապադոպուլոսի հետ: Երկու երկրների ղեկավարները կմասնակցեն նաեւ ընդլայնված կազմով հայ-կիպրական բանակցություններին, հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Կիպրոսում Ռոբերտ Քոչարյանը հանդիպումներ կունենա նաեւ Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Խրիստո‎ýիասի, Կիպրոսի Արքեպիսկոպոս Խրիսոստոմոս Երկրորդի, Նիկոսիայի քաղաքապետի հետ: Հայաստանի նախագահը կայցելի Նիկոսիայի Սուրբ Աստվածածին եկեղեցի, ծաղիկներ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, հանդիպում կունենա Կիպրոսի հայ համայնքի թեմական եւ վարչական ժողովի անդամների հետ: «Նարեկե հայկական վարժարանում Ռոբերտ Քոչարյանը ներկա կգտնվի վարժարանի աշակերտների մասնակցությամբ կարճատեւ հանդիսության։ Հայաստանի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի նաեւ Լառնակա, որտեղ կմասնակցի Հայոց ցեղասպահության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի հիմնարկեքի արարողությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում