ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը հյուրընկալել է Համայն Ռուսիո Կիրիլ Ա պատրիարքին եւ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Նորին սրբություն Կիրիլ Առաջինին եւ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, ողջունելով ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդի այցը Հայաստան` նախագահ Ս.Սարգսյանն ասել է. «Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, վստահելի գործընկերը, եւ մեր հարաբերությունները զարգանում են համապատասխանաբար. շարունակվում է բարձր մակարդակով քաղաքական երկխոսությունը, կանոնավոր քննարկում ենք հարցեր, որոնք վերաբերում են ոչ միայն երկկողմ հարաբերություններին, այլեւ տարածաշրջանային խնդիրներին»:

Սերժ Սարգսյանը երկկողմ հարաբերությունների հիմնաքարերից է համարել Հայ առաքելական եկեղեցու եւ Ռուս ուղղափառ եկեղեցու ջերմ, բարեկամական հարաբերություններն ու ամուր հոգեւոր կապը: Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին հյուրընկալության համար: Նա ասել է, որ երկկողմ հարաբերությունների զարգացման համար անչափ կարեւոր է նաեւ մարդկային գործոնը: Կիրիլ Ա պատրիարքի խոսքով` «քաղաքական գործիչները երկխոսություն են ծավալում քաղաքական մտքի, գործարարները` հանապազօրյա խնդիրների, իսկ հոգեւորականները` սրտի մակարդակով: Իսկ երբ վերջինին մասնակից են դառնում նաեւ բարձրագույն իշխանությունները, այդ երկխոսությունը ժողովուրդների ու երկրների համար մեծ նշանակություն է ունենում»:

Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը բարձր է գնահատել հայ ժողովրդի եւ եկեղեցու առանձնահատուկ դերը քրիստոնեական արժեքների տարածման գործում: Նա ողջունել է Հայ Առաքելական եկեղեցու ներկայությունը Ռուսաստանում, նաեւ նշել, որ ՌԴ-ում ապրում են բազմաթիվ հայեր, ովքեր մեծապես ներգրավված են հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտներում:

ՀՀ նախագահը, Համայն Ռուսիո պատրիարքն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը մտքեր են փոխանակել հասարակության հոգեւոր դաստիարակության ու կրթության գործում եկեղեցու դերի, երկու քույր եկեղեցիների միջեւ բարեկամական կապերի խորացման վերաբերյալ: Նրանք համակարծիք են եղել, որ հոգեւոր ու բարոյական արժեքների ընդհանրություններն ավելի են սերտացնում հայ եւ ռուս ժողովուրդների հարաբերություններն ու ստեղծում համագործակցության լայն դաշտ:

Հայերեն

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ