Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նոյեմբերի 23-ին հրամանագիր է ստորագրել ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, հրամանագրի համաձայն, 2006 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կանցկացվի ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի՝ մինչեւ 35 տարեկան սպաների զորակոչ՝ ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի։ 2006 թվականի դեկտեմբերին կզորացրվեն սահմանված ժամկետում զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցած բժշկական կազմի սպաները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում