Մշակույթ

Շառլ Ազնավուրին մրցանակ է տրվել Լոս Անջելեսում

1 րոպեի ընթերցում

Շառլ Ազնավուրին մրցանակ է տրվել Լոս Անջելեսում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծննդյան տոներին Լոս Անջելեսի լավագույն սրահներից մեկում անցկացված հայ երաժիշտների մրցանակաբաշխության հյուրն էր Շառլ Ազնավուրը, որին շնորհվել է բոլոր ժամանակների լավագույն արվեստագետի համար սահմանված մրցանակը: Ստանալով պարգեւը նա ուրախություն է հայտնել այն բանի համար, որ Հայաստանից դուրս այդքան շատ հայերով ներկա սրահ է տեսնում: Արտիստը հանդիսականների հետ իր զրույցն սկսել է մայրենի լեզվով, ապա այն շարունակել ֆրանսերեն: Ունկնդիրները ջերմագին են ընդունել մեծ վարպետի ներկայությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում