Մշակույթ

Սկանդինավյան երկրներում սկսվել է Հայաստանի մասին «Նոյի երկիրը» վավերագրական ֆիլմի ցուցադրումը

2 րոպեի ընթերցում

Սկանդինավյան երկրներում սկսվել է Հայաստանի մասին «Նոյի երկիրը» վավերագրական ֆիլմի ցուցադրումը

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սկանդինավյան երկրներում սկսվել է Հայաստանի մասին պատմող «Նոյի երկիրը» (The land of Noah) վավերագրական ֆիլմի ցուցադրումը: Այն հեռարձակվում է «Սկանդինավիա» հեռուստաընկերության միջոցով: Ինչպես «Արմենպրես»-ին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության տարածքային, տնտեսական զարգացման եւ զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, իսպանական TVE (Televisiցn Espaրola) հեռուստաալիքը իր 450 միլիոն լսարանի համար հաջորդ տարի արդեն կսկսի այդ կինոնկարի հեռարձակումը: Բանակցություններ են տարվում իտալական «RAI» եւ հայտնի «Discovery Channel» հեռուստաալիքների հետ ֆիլմի ցուցադրման իրավունք ձեռք բերելու հետ կապված: Մ.Ապրեսյանը նշեց, որ այդ հեռուստաընկերություններով ֆիլմի ցուցադրման աշխատանքները չեն սահմանափակվելու, փորձ կարվի այն հնարավորինս շատ թվով երկրներում ներկայացնել: Հայաստանում ֆիլմը կցուցադրվի թարգմանական աշխատանքների ավարտից հետո: Հիսուներկու րոպե տեւողությամբ անգլերեն «Նոյի երկիրը» կինոնկարը ներկայացնում է ամբողջ Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը, նաեւ Անին ու Արարատ լեռը: Կատարվում է պատմական ակնարկ` Հայաստանի տարածքին, ներկայացվում են փաստեր, վավերագրական նյութեր: Ֆիլմի պատրաստման համար ՀՀ պետբյուջեից ծախսվել է 225 հազար եվրո եւ 11 միլիոն դրամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում