Ըստ ուսումնասիրությունների` հայաստանյան ԶԼՄ-ներից առավել անհանդուրժողականություն դրսեւորում են թերթերը
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Արուսյակ Զախարյան): Հայաստանյան լրատվամիջոցներից անհանդուրժողականություն հիմնականում դրսեւորում են թերթերը: Նման եզրահանգման են եկել Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի փորձագետները` հայկական ԶԼՄ-ներում թշնամական լեզվի եւ հանդուրժողականության ուսումնասիրման արդյունքում: «Թերթերում մենք հաճախ էինք հանդիպում հայհոյանքի եւ ծաղրի կամ պարզապես կոպիտ արտահայտությունների եւ սուբյեկտիվ գնահատականներիե,- այսօր ասաց Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի փորձագետ Նինա Իսկանդարյանը: Համեմատաբար այլ պատկեր է հեռուստատեսությունների լրատվական հաղորդումներում: «Հեռուստատեսությունների լրատվական հաղորդումներում թեեւ հայհոյանք չի հնչում, սակայն այստեղ էլ հանդիպեցինք կոպիտ արտահայտությունների: Անհանդուրժողականությամբ առանձնացան զվարճալի հաղորդումները, որտեղ վարողը իրեն թույլ էր տալիս անհիմն ծաղր, նույնիսկ` հայհոյանքե,- ավելացրեց նա: Նրանց հաջորդ քայլը եղել էր ուսումնասիրել, թե ում են հիմնականում ուղղված անհանդուրժողականության դրսեւորումները: Արդյունքները մատնանշել են մարդկանց: «Կրթությունը` հասարակությանըե հիմնադրամի ներկայացուցիչ Դիանա Միրոլյուբովայի կարծիքով` պետք է ձեւավորել լրագրողի անհատականությունը նախքան նրա այդ ոլորտում աշխատելը: «Այդ դեպքում մենք նման խնդիրների առջեւ չենք կանգնի, կամ գոնե այդ ցուցանիշները կհասցվեն նվազագույնիե,- ասաց Դիանա Միրոլյուբովան: Իսկ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հիմնական շեշտը դրեց հեռուստատեսությունների աշխատանքի վրա: Նրա խոսքով, եթե թերթերում կա բազմակարծություն (թեեւ միայն սեւ կամ սպիտակ դրսեւորումներով), ապա հեռուստատեսությունները որեւէ իրադարձությունը լուսաբանելու համար նույն մոտեցումն են ցուցաբերում կամ ուղղակի լռում են: