Հայաստանը կարեւորում է գործընկերության խորհրդարանականձեւաչափի`«Եվրանեսթե-ի ստեղծումը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային Ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հոկտեմբերի 19-22-ը մասնակցել է Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում տեղի ունեցած՝ Արեւելյան գործընկերության խորհրդարանական ձեւաչափի ստեղծման մեկնարկային համաժողովին։ Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Շվեդիայի նախագահությամբ հրավիրված Արեւելյան գործընկերության անդամ վեց պետությունների եւ ԵՄ անդամ պետությունների մասնակցությամբ տեղի ունեցած համաժողովի ընթացքում ներկայացվել են կողմերի առաջարկները, թե մասնակիցներն ինչ կերպ են պատկերացնում գործընկերության խորհրդարանական ձեւաչափը՝ «Եվրանեսթըե, որը լուրջ խթան կարող է հանդիսանալ Արեւելյան գործընկերությամբ սահմանված հիմնական պլատýորմների, ինչպես նաեւ՝ ԵՄ-ին՝ գործընկեր պետությունների քաղաքական ասոցիացման եւ տնտեսական ինտեգրման հիմնահարցերը լուծելու համար։ ԱԺ եվրոինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն իր ելությում ներկայացրել է հայկական կողմի առաջարկները, նշելով, որ Հայաստանը կարեւորում է գործընկերության խորհրդարանական ձեւաչափի ստեղծումը, ինչը հնարավորություն կտա օգտագործելով խորհրդարանական ճկուն գործիքներն ու խորհրդարանական դիվանագիտությունը` նպաստել գործընկեր երկրների եվրոպական ինտեգրմանը։ Խոսելով գործընկեր պետությունների միջեւ համագործակցության մասին, ինչը Արեւելյան գործընկերության հիմնական բաղադրիչներից է, Ն. Զոհրաբյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից տարվող վերապահումների քաղաքականությանը, որը էապես խոչընդոտում է գործընկերությամբ հռչակված առաջնահերթությունների լուծմանը։ Անդրադառնելով «Եվրանեսթիե վերաբերյալ հայկական կողմի նկատառումներին, եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահն ասել է, որ հայկական կողմի համար անընդունելի կլինի, եթե Ադրբեջանը փորձի Արեւելյան գործընկերության խորհրդարանական ձեւաչափը վերածել կոնýլիկտների լուծման ýորմատի, հավելելով, որ Ադրբեջանի կողմից այդօրինակ քաղաքականության շարունակումը այս խիստ կարեւոր նախաձեռնությունը հենց առաջին նիստից կտանի փակուղի։ Ի պատասխան Ադրբեջանի Միլի Մեջլիսի ներկայացուցչի ելույթի, ուր կրկին հնչել է կեղծիք եւ ապատեղեկատվություն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, Ն. Զոհրաբյանը գրավոր դիմում է հղել համաժողովի նախագահող, Շվեդիայի ներկայացուցիչ Գյորան Լենմարկերին՝ առաջարկելով ԵՄ-ի եւ գործընկեր անդամ պետությունների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի ապակառուցողական գործելակերպի վրա եւ կոչ անելով, որ Եվրամիությունը հստակ վերաբերմունք արտահայտի Արդբեջանի ոչ կոնստրուկտիվ քայլերի եւ հայտարարությունների հանդեպ։ Համաժողովի արդյունքում որոշվել է հնարավորինս սեղմ ժամկետում իմի բերել Արեւելյան գործընկերության խորհրդարանական ձեւաչափի կազմավորման թե՛ տեխնիկական, եւ թե՛ բովանդակային հարցերը, քանզի, ինչպես իր եզրափակիչ ելույթում նշել է Լենմարկերը՝ Արեւելյան գործընկերության սահմանած առաջնահերթությունների առաջ մղման համար կարեւոր է շատ կարճ ժամկետում ձեւավորել «Եվրանեսթըե։ Նախնական պայմանավորվածությամբ Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովը բաղկացած կլինի 120 պատգամավորից. 60 պատգամավոր ԵՄ անդամ պետություններից եւ 10-ական պատգամավոր գործընկեր պետություններից՝ Հայաստանից, Վրաստանից, Մոլդովայից, Ուկրաինայի, Ադրբեջանից եւ Բելառուսից։ Ստոկհոլմյան այցի ընթացքում ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հանդիպել է նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաեւ Շվեդիայի խորհրդարանի պատգամավորների հետ՝ նրանց պարզաբանումներ ներկայացնելով հայ-թուրքական ստորագրված արձանագրությունների եւ հայ- թուրքական վերջին զարգացումների վերաբերյալ։

Հայերեն

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ. տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ

Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ

ԱՄՆ-ն և Իրանը Պարսից ծոցում կրկին փոխանակվել են հարվածներով

ՀՀ-ին կվերադարձվի Երևանում գտնվող՝ 12 հազար 860 քմ մակերեսով հողամասը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար

Հռոմի Պապ Լևոն XIV-ը սկսել է իր առաջին առաքելական ճանապարհորդությունը դեպի Իսպանիա

Արամ Խաչատրյանի ծննդյան առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարը ծաղիկներ են խոնարհել կոմպոզիտորի շիրիմին

Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր

Խորհրդարանական ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն այսօր և վաղն իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ